Նանե Արզումանյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել
Բոլորիս մոտ է մեղքի զգացումը, որովհետև ինչ-որ մի բան այնպես չենք արել...
Աննկարագրելի է վիշտը, բայց ինչպես Հայկի մայրն է ասում՝ գոնե վերջինը լինենք ու մեր ազգում այլևս չտեսնենք նման կորուստ։
Մեր ժամանակը խաղաղ էր, իսկ Քո ժամանակն՝ անհանգիստ…
Դու երազանք ունեիր՝ ստեղծել այնպիսի զենք, որից միայն մենք կունենայինք ու կհաղթեինք միշտ, բայց Դու գնացիր, որ դառնաս մեր ժամանակի Հերոսը...
Բոլորիս պահանջն արդարացի է ու հաստատ բոլոր հնարավոր գործողությունները կձեռնարկենք՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Կներես, Հայկ...
Հավերժ խոնարհում քեզ...
Հիշեցնենք, Փետրվարի 14-ին` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահшցու հրազենային վնասվածքով: Հայկը Գորիս քաղաքից էր, կոչումով սպա։