Ժամեր Առաջ. SHAMSHYAN.com-ի Տեղեկություններով Ռ. Դաշնության 36-ամյա քաղաքացուհին հայտնել է..BMW -ի Վարորոդը հակառակ իր կամքին ... Շոկային Իրավիճակ.

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Ոստիկանություն էր դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուհի՝ 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ոմն Արթուր իր կամքին հակառակ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայի մեջ իրեն բռնաբարել էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և

Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Պապինյանին։ Վերջինս խոստովանել է, որ այդ օրը Նոյեմբերյան քաղաքից դուրս դեպի անտառ տանող ճանապարհին իր վարած BMW մակնիշի մեջ բռնություն գործադրելու եղանակով սեռական հարաբերություն է ունեցել Ս. Ոսկրեսենսկայայի հետ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական

բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Պապինյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ, 36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ հոկտեմբերի 4-ին,

ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն իր BMW մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն էր գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել իր հետ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում

հետաքննություն էր սկսվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com