Դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով այս շրջանում նկարահանվում է նաեւ «Անհասցե ծնվածները» սերիալում, դարձել է 31 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ վերջին տարիներին չի սիրում իր ծննդյան օրը:«Փոքր տարիքում շատ էի սիրում տարեդարձիս օրն ու մեծ անհամբերությամբ էի սպասում: Մեծ ընտանիք ունեի, որտեղ ամեն մի առիթը տոնի էր վերածվում:
Տատիկ-պապիկներիս մահից հետո աստիճանաբար մեծ խնջույքները սահմանափակվեցին, ես էլ սկսեցի չսիրել իմ ծննդյան օրը: Այժմ ոչ միայն չեմ սպասում այդ օրվան, այլ նաեւ ժամերն եմ հաշվում, թե երբ է ավարտվելու»,- ասել է նա:
Շնորհավորանքների տարափը կեսգիշերից է սկսվել.«Առաջինն ընտանիքիս անդամներն ու ամենամտերիմ ընկերներս են շնորհավորել:
Առավոտս աշխատանքային մթնոլորտում է անցել, երեկոյի համար էլ հատուկ ծրագրեր չունեմ. ամենայն հավանականությամբ երեւանյան ակումբներից մեկում փոքրիկ հավաքույթ կունենանք: Ոչ ոքի հատուկ չեմ հրավիրել, ով կզանգահարի եւ կցանկանա կողքիս լինել, կասեմ՝ որտեղ ենք»: Մանրամասները՝ այստեղ։