Նոր Մանրամասներ. Զինծառայողները մարտական դիրքերից գնում էին հերթափոխի.

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սյունիքի մարզում ձնահյուսի պատճառով 3 զինածառայող է մահացել, ևս մեկ զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել:

ArmDaily.am-ի տեղեկություններով պայմանագրային զինծառայողները մարտական դիրքերից գնում էին հերթափոխի, սակայն ուժեղ քամին ձնաբուք է առաջացրել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Զինծառայողները մնացել են մոտ մի քանի մետր ձյան տակ: Մեր տեղեկություններով վիրավոր զինծառայողի վիճակը կայուն է, ոտքն է վնասվել:

Հիշեցնենք, որ հայտնաբերվել էր ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.