Եղանակի կտրուկ ցրտելը սովորաբար բացասաբար է անդրադառնում սրտանոթային համակարգի վրա ու հաճախ է հանգեցնում առկա հիվանդությունների սրացման։ Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել այդ սրացումներից։ Այս մասին մի քանի օգտակար խորհուրդ է տվել սրտաբան Մարինա Օրդյանը։
Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելումն աշնանն ու ձմռանը, սրտաբանի խոսքով, շատ կարեւոր է։ Գրիպի ու ՍՇՎԻ նման վիրուսային հիվանդությունները հաճախ են դառնում քրոնիկ հիվանդությունների, այդ թվում սրտանոթային հիվանդությունների ու դիաբետի սրացման պատճառ։ Ձգտեք հեռու մնալ հիվանդ մարդկանցից, հաճախ օդափոխեք սենյակները, եղանակին համապատասխան հագնվեք։
Եթե դուք, այնուամենայնիվ, հիվանդացել եք գրիպով կամ ՍՇՎԻ-ով, ձգտեք ձմռանը դուրս չգալ տնից ու չգնալ աշխատանքի․ նախ, եթե դուք շատ լարվեք, դա կբարձրացնի հիվանդության պատճառով բարդացումների հավանականությունը, երկրոր՝ գալով աշխատանքի՝ դուք հիվանդությունը կտարածեք գործընկերների շրջանում։ Եթե Դուք չեք կարող աշխատանքի չգնալ, գոնե աշխատավայրում բժշկական դիմակ հագեք, որպեսզի նվազեցնեք շրջապատի մարդկանց վարակելու հավանականությունը։
Բարձրացրեք օրգանիզմի դիմադրողականությունը։ Դրանում ձեզ կարող է օգնել ճիշտ սննդակարգը՝ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ, նաեւ ընդհանուր առողջ
կենսակերպը՝ այդ թվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ Սննդակարգում շաքարի ու աղի քանակը ցանկալի է նվազագույնի հասցնել։
Ծխելը համարվում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ու սրացման ամենալուրջ գործոններից մեկը։ Այդ պատճառով էլ ծխելուց ավելի լավ է հրաժարվեք՝ այն միայն վնասում է օրգանիզմին, նույնիսկ եթե այն լրիվ առողջ է։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ med.news.am