Զգուշացում վարորդներին․ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելելու է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ելնելով վերը նշվածից` առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհից` Վանաձորով:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքում բուք է, Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառում  բուք է, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սևան-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում, Կոտայքի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Մարալիկի տարածաշրջաններում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում և Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է: Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.