Կան երգեր, որոնք կատարելու համար պետք է ոչ միայն լավ ձայն ունենալ, այլև կատարողական բարձր հմտություն:
«Հոլանդիայի ձայն»-ի «Կույր լսումների» ժամանակ այս տղան որոշեց կատարել հայտնի «This is a man’s world» երգը: Նմանատիպ բարդ երգերը սովորաբար ավելի շատ աղավաղվում են, և ժյուրին, մասնակցից լսելով այդպիսի երգերի անունները, հաճախ թերահավատորեն է վերաբերվում նրան, սակայն սա լրիվ ուրիշ դեպք է:
Տղան, դեռ չերգած, ուղղակի ցնցեց ժյուրիին: Որքան հաճելի է, երբ նմանատիպ մրցույթներում բացահայտվում են այսպիսի տաղանդաշատ մարդիկ և կարողանում դրսևորվել: Իսկ շատերի համար այս մրցույթները ճակատագրական նշանակություն են ունենում:
Լսեք և ինքներդ կատարեք ձեր հետևությունները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ blognews.am