Կյանքից անժամանակ հեռացել է ՀԺ-ի երկարամյա աշխատակից Վահե Մամիկոնյանը

Այսօր կյանքից անժամանակ հեռացել է «Հայկական ժամանակ» թերթի երկարամյա աշխատակից Վահե Մամիկոնյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 4-ին, ժամը 18:00-ից-20:30՝ «Էլկո» սգո սրահում (Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 1-ին փողոց, 1/19 շենք):

Հուղարկավորությունը՝ փետրվարի 5-ին, ժամը 13:00-ին:

«Հայկական ժամանակի» ամբողջ խմբագրակազմը խորը վշտով ցավակցում է սիրելի գործընկերոջ՝ Վահե Մամիկոնյանի հարազատներին եւ մտերիմներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.