Զինված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է: Մանրամասները այստեղ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Զինված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. (ՖՈՏՈ)Զինված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. (ՖՈՏՈ)Զինված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. (ՖՈՏՈ)Զինված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում. (ՖՈՏՈ)