Արցախում զինծառայող է վիրավորվել

Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։

Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանսրամասներ այս պահին չի կարող հայտնել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.