Ողբերգական դեպք Երևանում՝ տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել. ԱԻՆ

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 13։27-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Նշվում է, որ փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Բայրոն Բ.-ի դին (ծնված 1943 թ.):

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.