Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասսվում է.
Ցավակցում եմ զոհված զինվորի հարազատներին և ընկերներին, ի վերջո այս ամենը պետք է վերջ ունենա: Որպես բանակում ծառայած, այն էլ՝ Լեռնային Ղարաբաղում, մի փոքր անդրադարձ անեմ.
Ես լավ տղա եմ պիտի ուգլավոյ քնեմ, թե բա՝ ես լավ տղա եմ, պլացը դու պիտի ավլես կամ կոյկես, դու պիտի հավաքես, դու պիտի ամանները լվաս, կամ, բանակի լեզվով ասած՝ ես բորզի եմ, կարտոֆիլ չեմ մաքրի...
Լսեք, սիրելի հայրենակիցներ, Հայաստանը մեր Հայրենիքն է, Բանակը մեր Օջախն է, ու բանակում նման բարքեր չպիտի լինեն, 2000-ականներից էլ եթե շարունակվում են նաև այսօր ու որոշներդ էդ թվերի կայֆի տակ եք մնացել, ապա ասում եմ՝ ուշքի եկե՛ք, մեզ Հզոր ու զարգացող Հայրենիք է պետք, մեզ իրար թասիբի կանգնող, եղբայրական հզոր բանակ է պետք, այլ ոչ թե՝ տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ ներդրված և զարգացրած քրեական ենթամշակույթ: Շատերի կարծիքով՝ լավ տղեն ոչ թե սովորողն է, այլ՝ բակում պպզողը, լավ տղեն ոչ թե գիտնականն է, ուսուցիչը, բժիշկը, մարզիկը, այլ՝ ուժի և վախի հաշվին հարց լուծողը: Մենք միասին կարող ենք շատ դժբախտություններ կանխել, եթե գիտակցենք, որ Հայոց Բանակում ամեն զինվոր մեր եղբայրն է, մեր հարազատը, մեր օջախների ու ազգի շարունակողը:
Եկեք եղբայրաբար հարգենք, սիրենք և պահպանենք միմյանց: