2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:
Այս մասին հայտնում է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի, դին բերում են Երեւան՝ փակելով մայրուղին:
ՀՀ պաշտպանության նախարարը անձամբ բանակցում էր մահացած զինծառայողի հարազատների հետ, որի ընթացքում հաստատեց, որ ձերբակալվածներից Դավիթ Առաքելի Մովսիսյանը Շմայս մականունով հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է: