Ժամեր Առաջ. Հերթական խոշոր ավտովթարը.. Skoda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Opel-ն էլ՝ Lexus-ին, քաղաքացիները դիմում են ՀՀ Ոստիկանության պետ, Վլադիմիր Գասպարյանին.

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Մանուկ Ստեփանյանը իր վարած Skoda մակնիշի 35 ԼQ 873 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն ավտոմեքենան ամբողջովին

վերածվել է մետաղե ջարդոնի։ Մինչ վթարի վայրում վարորդը կփորձեր վթարված ավտոմեքենան դուրս բերել, նույն հատվածով ընթացող Մարտունի քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը կայանում է իր Lexus մակնիշի 35 ԼD 849 համարանիշի ավտոմեքենան, որպեսզի օգնի Skoda-ի վարորդին։ Այդ պահին դեպի Երևան ընթանալիս Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արտակ Հայրապետյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 TQ 025 համարանիշի ավտոմեքենայով բախվում է Մ.

Հովհաննիսյանի վարած Lexus-ին։ Այս վթարի դեպքում էլ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանում Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի և ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնում ու դիմում էին ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ գրեթե ամեն օր Արծվի արձանի այդ վայրում

ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական։ Վթարների մեծ մասին SHAMSHYAN.com-ն անդրադարձել է։ Հուսով ենք, որ նշված հատվածում կտեղադրվի արագաչափ սարք, ինչը կնվազեցնի վթարների թիվը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ժամեր Առաջ. Հերթական խոշոր ավտովթարը.. Skoda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Opel-ն էլ՝ Lexus-ին, քաղաքացիները դիմում են ՀՀ Ոստիկանության պետ,  Վլադիմիր Գասպարյանին.Ժամեր Առաջ. Հերթական խոշոր ավտովթարը.. Skoda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Opel-ն էլ՝ Lexus-ին, քաղաքացիները դիմում են ՀՀ Ոստիկանության պետ,  Վլադիմիր Գասպարյանին.Ժամեր Առաջ. Հերթական խոշոր ավտովթարը.. Skoda-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, Opel-ն էլ՝ Lexus-ին, քաղաքացիները դիմում են ՀՀ Ոստիկանության պետ,  Վլադիմիր Գասպարյանին.


Նյութի աղբյուր՝ shamshyan.com