Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armenpress.am