Նոր մանրամասներ ողբերգական միջադեպից. Ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանով անցնող Հրազդան գետում տղամարդու դի կա։

ArmLur.am-ին քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հայտնի դարձավ, որ տղամարդն այդ տարածքում նապաստակ է պահում: Վերջինս առողջական խնդիրներ է ունեցել: Իրավապահներն այս պահին այն վարկածն են առաջ քաշում, որ տղամարդն ընկել է գետը և խեղդվել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.