«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սահել և հայտնվել է ջրամբարում

Հունվարի 25-ին, ժամը 13:38-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է սահել և հայտնվել Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը: Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1953 թ.):

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.