Hraparak.am-ը գրում է. Աայսօր «Էրեբունի» պլազայում արտակարգ դեպք էր տեղի ունեցել․ մի տղամարդ մտել էր պլազա, կրակոցներ արձակել եւ հարցրել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղը։
Նա նույնիսկ 10 անձի պատանդ էր վերցրել, ապա ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ զրուցելուց հետո զենքը վայր էր դրել։
Մենք տեղեկացանք, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։ Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Մանրամասները՝ Hraparak.am-ում