Սիփան Փաշինյանը՝ Տավուշում ինքնաթիռ վայր ընկելու լուրերի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, տարբեր օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածվում առ այն, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում պայթուն է որոտացել, մի մասն էլ տարածում է, թե Ենոքավան գյուղում ինքնաթիռ է վայր ընկել:

Այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Մարզում ամեն ինչ հանգիստ է, որևէ արտառոց դեպք չի գրանցվել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ինֆորմացիա էր հայտնվել, իբրև թե Իջևանի տարածաշրջանում ապրող մարդիկ հայտնում են, որ Ենոքավանի շրջակայքում ուժեղ պայթյուն են լսել, մարդիկ կան, որ հայտնում են ինքնաթիռ ընկնելու մասին: Շատ ուժեղ ձայն են լսել ու հիմա տեղեկություն չկա ոչ մի աղբյուրից: Հնաուավոր է, որ ոչինչ էլ չկա, բայց կամաց-կամաց այս ամենը վերածվում է պանիկայի և պետք է մեկը մի բան ասի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.