Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ կրակոց է արձակվել

«Արմենպրես»- ը գրում է. Ոստիկանության կենտրոնական բաժին հունվարի 21-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանից ահազանգ է ստացվել նրա աշխատասենյակի պատուհանին կրակոցի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ աշխատասենյակի երկշերտ ապակին կոտրված է և հայտնաբերվել է կրակված գնդակ:  Դեպքի առթիվ նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armenpress.am