Գեորգի Կուտոյանի մահը հանելուկ է հարազատների համար. Ի՞նչ են պատմում նրանք

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Կուտոյանը վերջերս  էր վերադարձել Անգլիայից, որտեղ ապրում է քույրը։ Նա հոր հետ բնակվում էր Շենգավիթ վարչական շրջանում, այլ ոչ թե Պարույր Սևակի բնակարանում, որտեղ հայտաբերվել էր նրա դին։ ԱԱԾ նախկին տնօրենը ալկոհոլ չէր օգտագործում, ուստի  կոնյակի շշի առկայությունը առնվազն տարօրինակ է։

Մեզ հետ զրույցում Կուտոյանի մտերիմներից մեկը հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի հետ հանդիպել է նոր տարուն, վերջինս լավ տրամադրություն է ունեցել, բազմաթիվ պլաններ, և մտերիմները ոչ մի կերպ չեն հասկանում, թե ինչու է նա գնացել այդ բնակարան, որտեղ չէր ապրում։ 

Նշենք նաև, որ  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ և 30-ից ավել գնդակ և պարկուճ, ինչը խոսում է այն մասին, որ հավանական է՝ ատրճանակը 2 անգամ լիցքավորվել է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.