Արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայրում են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դեպքի վայրում են դատական համակարգի պաշտոնատար անձինք, այդ թվում նաև Վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը: Վարչական դատարանի նախագահի՝ այնտեղ գտնվելու հանգամանքը պատահական չէ, քանի որ Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը ամուսնացած է ԱԱԾ նախկին նախագահ Գեորգի Կուտոյանի քրոջ հետ: Դեպքի վայրում է նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: