Մարտի 1- ի զոհերից Արմեն Ֆարմանյանի կնոջը սպառնում է ազատազրկում

Mediaroom.am-ը գրում է. Այդ հոդվածը կեղծ է, իմ գլխին սարքել են, որպեսզի չպայքարեմ ամուսնուս սպանողների՝ հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այս մասին Mediaroom.am-ի հետ զրույցում ասաց Մարտի մեկի զոհերից Արմեն Ֆարմանյանի կինը՝ Աննա Էլոյանը, ում սպառնում է 4 տարվա ազատազրկում:   «Այդ հոդվածի հետ ես ոչ մի առնչություն չունեմ, դա արել են նախորդ իշխանությունները, որպեսզի ինձ լռեցնեն: Քանի որ ես միշտ պայքարել եմ իմ ամուսնու սպանության բացահայտպման և Ռոբերտ Քոչարյանի դեմ, նախորդ իշխանությունները այսպիսի կեղծ մեղադրանքով գործ սարքեցին և իմ դեմ դատավարություն սկսեցին, որն ավարտվեց նոր իշխանությունների ժամանակ»,-ասաց Աննա Էլոյանը, պատմելով բուն գործի նախապատմությունը.  

«Ես ուղակի 17 թվականին հրավերք եմ ուղարկել որպես ՀԿ տնօրեն, մեր աշխատակցի միջոցով: Իմ աշխատակիցն ասաց, որ կարող են հնդիկներ գալ: Մենք ցանկանում էինք կառուցել հոսթել և խորտկարան, որոշեցինք հրավիրել նորմալ հնդիկների, համատեղ բիզնես սկսել, քանի որ մեր երկրում սիրում են հնդկական մշակույթը: Այդ ամենից հետո, մենք հրավիրել ենք 14 հնդիկների, որոնցից 7-ը հետ են գնացել, իսկ 7-ը հետագայում դիմել են կացության համար»,-ասաց Աննա Էլոյանը, հավելելով, որ այդ ամենից հետո իր վրա հոդված են դնում ու գործ հարուցում:  Նշենք, որ Աննա Էլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Հնդակստանի քաղաքացի ազգությամբ հնդիկ' Վարինդեր Սինգհի կողմից անօրինական միգրացիայի կազմակերպմանն օճանդակելու դիտավորությամբ, տեղեկանալով, որ վերջինս շահադիտական նպատակով ցանկանում է կազմակերպել Հնդկաստանի քաղաքացիների կողմից անօրինական միգրացիան ՀՀ, իրեն պատկանող'

«Ազդարար բացահայտ լուրեր» ՍՊԸ-ի միջոցով' Հնդկաստանում գործող ՀՀ դեսպանություն է ներկայացրել կեղծ տեղեկատվություն, նպաստելով Հնդկաստանի 14 քաղաքացիների կողմից ՀՀ մուտքի արտոնագրի ստացմանն ու ՀՀ մուտք գործելուն:   Աննա Էլոյանն ամբողջ գործընթացի ժամանակ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու այն համարում է ապօրինի:   «Ես դիմում եմ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իմ նկատմամբ ապօրինի գործընթաց է եղել և ինձ լռեցնելու համար են դատել ու ցանկանում նստեցնել»,-ասաց Աննա Էլոյանը, հավելելով, որ ինքը դիմելու է բոլոր հնարավոր միջոցներին իր իրավունքները պաշտպանելու համար: Աննա Էլոյանը 2019-թ -ի դեկտեմբերի 17-ից գտնվում է կալանքի տակ վաղը կլռանա արդեն մոտ մեկ ամիսը որը գտնվում է կանանց կալանավայրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ mediaroom.am