Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հունվարի 15-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Կատարվում է քննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.