Հենց Այս պահին պայթունավտանգ և Լարված իրավիճակ Երևանում. Մյասնիկյան պողոտայի 100-ից ավելի տան բնակիչներ սպառնում են ճանապարհը փակել, եթե քաղաքապետարանը ... Մանրամասները Հայտնում է. Գ. Շամշյանը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Մյասնիկյան պողոտայի մի խումբ բնակիչներ հավաքվել էին «Բելաջիո»
ռեստորանի մոտակայքում և սպառնում էին փակել պողոտան, եթե քաղաքային իշխանությունները վերգետնյա
անցում կառուցելու խոստումը չկատարեն կարճ ժամանակի ընթացքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ



Շամշյանը, շուրջ 145 տան բնակիչ ստիպված է ամեն օր, այն էլ մի քանի անգամ, կանգառ գնալու կամ այնտեղից
տուն վերադառնալու համար չթույլատրված տեղով վտանգավոր ճանապարհը վախը սրտում հատել: SHAMSHYAN.com-ի
թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ Մյասնիկյան պողոտայի այդ հատվածում բավականին շատ են վրաերթի



դեպքերը ու հիմնականում՝ մահվան ելքով: Արդեն 12 տարի դիմում են տարբեր պատկան մարմիններին, սակայն մերժում
են ստանում՝ պատճառաբանությամբ, որ քաղաքային բյուջեում փող չկա և հարցը ընդգրկված է առաջիկա տարիների անելիքների



մեջ: Հուսահատ բնակիչները խոստացան, որ եթե այս կերպ էլ իրենց հարցի շուրջ ոչ մի դրական տեղաշարժ չնկատվեց, կդիմեն
ծայրահեղ քայլի և արդեն հոկտեմեբերի 1-ին կփակեն արագընթաց պողոտան:


Նյութի աղբյուրը - shamshyan.com

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ shamshyan.com