Ի՞նչ են Հուշում Աստղերը. Աստղագուշակ Հունվարի 13-ի համար

Խոյ.Այսօր դուք սովորականից զգուշավոր եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քողարկված քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ընդհանրապես՝ եթե չեք ուզում ֆինանսական խնդիրների մեջ ընկնել, շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ:

Ցուլ. Այսօր հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճիշտ ուղի էիք ընտրել: Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը, որքան էլ որ դա կարող է առաջին հայացքից տարօրինակ թվալ, շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել:

Երկվորյակներ.Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն առավել ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեր գործողություններին և լռում է. հենց նա է ձեր կյանքում կարևոր դեր խաղալու:

Խեցգետին.Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում քաջ ծանոթ են ձեր ոչ միայն ուժեղ, այլև՝ թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր:

Առյուծ.Այսօր եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ, ապա որևէ էական բան տեղի չի ունենա: Գործել պետք է բավական զգուշությամբ՝ հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան՝ դրան նրանք արժանի են: Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է:

 

Կույս.Սովորականից ավելի զգույշ եղեք, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ավելի շատ ձեզ գլխացավանք կպատճառեն, քան՝ հաջողության կբերեն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

 

Կշեռք.Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ հնարավորություն կունենաք ինքներդ ձեզ ապահովագրել բոլոր հավանական անցանկալի զարգացումներից:

 

Կարիճ.Օրը կարող է կամ օգտակար, կամ էլ՝հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ՝ ինքներդ պետք է հասկանաք, թե որն է ձեզ ամար նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ՝ գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի: Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլ է տալիս:

 

Աղեղնավոր. Հանգիստ և միապաղաղ օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին՝ համաձայնվել ձեր առաջարկությունների հետ: Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, այլևս զգացմունքների տեղ չկա:

 

Այծեղջյուր. Բավական բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է:

Ջրհոս.Այսօր արժե մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել, քանի որ դուք առաջին հերթին նոր զգացումների կարիք ունեք: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում՝ ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով կավարտի նախկինում սկսած նախագծերը:

 

Ձկներ.Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե՝ շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն դրանք արագացնելու համար ոչինչ անել չեք կարող: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.