Արտակարգ դեպք դանակահարություն՝ Երևանի կենտրոնում.

Այսօր՝ հունվարի 12-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02։00-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանութան Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ և 24-ամյա Վահագն Գրիգորյաններն են: Աղբյուրի համաձայն, վիրավորները հորեղբոր տղաներ են։ Ոստիկանները նաեւ պարզել են, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 2 կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով և այն փոխացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.