Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը խոսել է ամուսինների անշարժ գույքի ճակատագրի մասին: Նա հավաստիացրել է, որ իր խոսքերն ապացուցվում են համապատասխան փաստաթղթերով: Այս մասին գրում է Dni.ru-ն:
Արմեն Ջիգարխանյանի ունեցվածքի մասին շատ շշուկներ են պտտվում: Էլինան հերքում է այն լուրերը, թե իբր կինը դերասանից վերցրել է ամեն ինչ:
«Բնակարաններից ոչ մեկը, որոնք ձևակերպված են Վիտալինայի անունով, Արմեն Ջիգարխանյանը չի նվիրել: Այդ բոլոր բնակարանները ձեռք են բերվել Վիտալինայի անձնական միջոցներով և դա հեշտ է ապացուցելը:
Բանն այն է, որ նրա հայրը երբեք էլ աղքատ չի եղել: Նրա ընկերության տարեկան եկամուտը 73 միլիոն դոլար է եղել»,- նշել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ կնոջ «Mercedes» մեքենան ևս իր անձնական միջոցներով է ձեռք բերվել:
«Միանգամից ասեմ՝ Տատյանա Վլասովայից բաժանվելուց հետո Արմեն Ջիգարխանյաը ոչինչ չուներ, նրա հաշիվները դատարկ էին: Եվ մեկուկես տարվա ընթացքում ոչ մի մեծ առաջարկ ևս նա չուներ»,- հավելել է նա:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ info24.am