Այսօր՝ նոյեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտայի 38/2 հասցեում գտնվող «Բիբլոս» բանկի մուտքի ապակին կոտրված է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է
ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի պետի գլխավորությամբ: Թե ինչն է եղել ապակու կոտրվելու պատճառը, ոստիկանությունը պարզում է:
Ապակին ամբողջովին փշրված է, և տպավորություն է, որ այն կոտրել են, սակայն չի բացառվում, որ եղանակի տաք ու սառը լինելու պատճառով է այն փշրվել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com