Հրատապ. Ժամը 00։30-ի սահմաններում 21-ամյա վարորդը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել է,,, ահա թե ինչն է եղել պատճառը և...

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ВАЗ 21144 մակնիշի 11 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Սարգսյանը 15 թաղամասում՝ Գևորգ Չաուշի արձանի

հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածներին, այնուհետև մի քան ծառերի և գլխիվայր շրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի

Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է թափառող շների հայտնվելը ավտոմեքենայի առաջ, ու վարորդը շներին վրաերթի չենթարկելու համար հավանաբար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ինչից հետո տեղի է ունեցել վթարը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ

մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Հրատապ. Ժամը 00։30-ի սահմաններում 21-ամյա վարորդը ավտոմեքենայով  վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել է,,, ահա թե ինչն է եղել պատճառը և...Հրատապ. Ժամը 00։30-ի սահմաններում 21-ամյա վարորդը ավտոմեքենայով  վթարի է ենթարկվել և գլխիվայր շրջվել է,,, ահա թե ինչն է եղել պատճառը և...


Նյութի աղբյուր՝ shamshyan.com