Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորները 5 կանայք են և 1 անչափահաս աղջիկ

Shamshyan.com- ի տեղեկություններով Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 36 PA 849 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կամրջի վրա մոտ 2 մետր բարձրությունից ընկել չգործող ջրատարի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 5 ուղևորներ, որոնցից մեկը երեխա է, քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և մի մասը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության ավտոմեքենաներով, մի մասն էլ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, ադ թվում՝ երեխան, տեղում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են՝ 2-ը՝ «Էրեբունի», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային հիվանդանոց են ուցեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար ԿարապետՀարությունյանը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկաններ Վահե Թովմասյանն ու Դավիթ Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու 4 վիրավորները կանայք են, երեխան էլ՝ աղջիկ։

Մանրամասները այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.