Սիրում եմ քեզ ՄԱՄ․․․ (Առանց հուզվելու հնարավոր չէ կարդալ)

Vrej Gabrielyan

-Տղաս չեմ կարողանում քնել։

-Ինչու՞, ՄԱՄ։

-Ինչպե՞ս կարող եմ քնել, երբ գիտեմ, որ դու սահմանին կանգնած անքուն մեր անդորրն ես հսկում։

-Մամ ջան ինչի քի՞չ է եղել, երբ դու անքուն գիշերներ ես անցկացրել, հիմա հերթը իմն է, հանգիստ քնիր․․․

Սիրում եմ քեզ ՄԱՄ․․․

Այս փոքրիկ գրառումը սև լուրի տակ էր։ Ուրիշ ոչինչ։


Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով

մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Հասմիկ Բաբաջանյան / hraparak.am

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ info24.am