SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ
Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեի դալանում 3 հոգի կրփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իր նկատմամբ՝ իրենից հափշտակելով իր մոտ եղած գումարը:
Մանրամասները` SHAMSHYAN.com-ում