Քիչ Առաջ . Նոր Մանրամասներ Արցախում բեկորային վիրավորում ստացած զինծառայողից...

 

Արցախի զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից բեկորային վիրավորում ստացած Սերգեյ Ալումյանը վիրահատության ենթարկվելուց հետո Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երեւան, նա ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, NEWS.am-ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից։ Իսկ Գեւորգ Հյուսնունցը շարունակում է մնալ Ստեփանակերտի հոսպիտալում, նրա վիճակը բավարար է։

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ

Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am