Երեւանում 1 օրվա ընթացքում գրանցվել է 841 «Շտապօգնության» կանչ։ Այս մասին հունվարի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ թունավորման դեպքեր չեն գրանցվել. «Դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 9։00-ից մինչեւ հունվարի 1-ի առավոտյան 9։00 Երեւանում գրանցվել է 841 կանչ, որից 160-ը հոսպիտալացվել են։ Եղել են սրտանոթային, սուր շնչառական հիվանդություններ եւ վնասվածքներ»։