Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդուն Արմավիրի հիվանդանոցից տեղափոխել են: Այս մասին այսօր` նոյեմբերի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի հիվանդանոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը: Նա նշեց, որ վիրահատությունից հետո Արգամ Հովիկյանի առողջական վիճակը բավարար է եղել: Սարգիս
Խաչատրյանը նշեց, թե չի կարող ասել Արգամ Հովիկյանին ուր են տեղափոխել` մեկուսարան, թե մեկ այլ հիվանդանոց:
Նշենք, որ Արգամ Հովիկյանը երկու վիրահատության էր ենթարկել՝ ստոծանու եւ որովայնի:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:25-ին նա դանակով զինված ներխուժել էր Արմավիր քաղաքի
«Մանուշակ» մանկապարտեզ եւ պատանդ վերցրել 3-ամյա երեխայի: Մանկապարտեզի բակում նա նաեւ դանակով հարվածել էր նախկին կնոջը, որը վնասվածքներով հիվանդանոցում է:
Հարուցվել է քրեական գործ, առաջադրվել է մեղադրանք:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ news.am