Ինչ֊որ իմաստազուրկ թղթի տակ ստորագրած «իրավապաշտպան» արվեստագետներին կարելի է «մեղադրել» բացառապես ոմանց ձեռքի «խաղալիքը» լինելու մեջ, սակայն չեմ կարող չնկատել, որ այդ «փայլուն» միտքը ծնվել է ոչ թե նրանց ուղեղներում, այլ ինչ֊որ մեկի «ուղեղում»։ Չեմ կարող չնկատել մանավանդ այն պատճառով, որ այդ փաստաթուղթը «ստորագրած» արվեստագետների մի մասը գտնվել է բարեխիղճ մոլորության մեջ։
Մինչդեռ այս անգամ փաստաթղթերով ամեն ինչ չէ, որ կարգին է. տվյալ դեպքում պատվիրատուն հայտնի է, իսկ կատարողների մի մասը «ջանասիրաբար» հրաժարվում է պատվիրատուի պատվերը կատարելուց։
Իսկ «ափաշքյարա» ստորագրողներին «հայտնաբերելու» և հարցնելու կարիք էլ չկա, քանի որ բոլոր ստորագրյալներն էլ, առնվազն նրանք են, որոնց մենք ճանաչում ենք և որոնք վաղուց մասնագիտացած են՝ կատարելու նախկին «շեֆերի» պատվերը։
Այնուամենայնիվ զարմանալու, կամ առավել ևս վշտանալու կարիք էլ չկա, քանի որ այդ «վաստակավորները» բարեխղճորեն կատարել են այն ամենը, ինչը չի բխել հասարակության շահերից։ Եվ հենց դրա համար էլ նրանք արժանացել են պարգևների ու տիտղոսների, օգտվել նախկին իշխանություններին վերապահված բոլոր արտոնություններից ու բարքերից։
Եվ զուր են այն պնդումները, թե իրենք քաղաքականության մեջ չկան. քաղաքականությունը ոչ թե խոսք, գաղափար, ծրագիր է, այլ նախ և առաջ գործ է, այն էլ՝ թույլատրվածի սահմանն անցնելու միտումով։ Իսկ «վաստակավորներն» իրենց էությամբ ընդունակ են գործելու բացառապես թույլատրվածի կամ հանձնարարվածի սահմաններում…
Մանրամասները՝ տեսանյութում