Ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է, որ հրամանատարը պատուհանից դուրս է նետել ծնողների կողմից զինվորներին ուղարկված սնունդը:
«Արցախի զորամասերից մեկում դիվիզիոնի հրամանատարը ծնողների ուղարկած սնունդը, որը պետք է բարձրացնեին՝ Նոր տարին դիրքերում նշելու համար, դուրս է նետել երկրորդ հարկի պատուհանից»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ փորձնական ծրագրով պաշտպանության նախարարությունը ճաշարանները հանձնել է մասնավորին: Ընկերությունները ոչ միայն զինվորի ճաշն են եփում, այլև որտեղ անհրաժեշտ է ֆիլտրում են խմելու ջուրը:
Դրա շնորհիվ է, որ դիզենտերիայի բռնկումներով հայտնի Արմավիրի զորամասում այս տարի ընդամենը 6 երիտասարդ է հիվանդացել: