Վայրկյաններ Առաջ. Նոր Մանրամասներ Արցախում վիրավորված զինծառայողներից...

Արցախում հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով  այսօր՝ նոյեմբերի 4-ին, վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ:

NEWS.am-ին հոսպիտալից հայտնեցին, որ զինծառայողներից մեկին այժմ վիրահատում են: Այլ տեղեկություններ հրաժարվեցին հայտնել:

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2017թ. նոյեմբերի 4-ին ժամը 12:10-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գեւորգ Վլադիսլավի

Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am