Մահացել է «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարա Սարգսյանը: Այս մասին հայտնում է «Սասնա ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջը:
Դոնարա Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 17:00-ից Շահումյանի «Գոռ» սգո սրահում, հասցեն` Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Ցավով տեղեկացանք հայ ժողովրդի արժանագույն զավակ Հաց Բերող Արթուր Սարգսյանի մոր՝ տիկին Դոնարա Սարգսյանի մահվան գուժը:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 17:00-ից Շահումյանի ՙՙԳոռ՚՚ սգո սրահում, հասցեն Սիլիկյան հին խճուղի, 37 շենք:
Հուղարկավորության մասին կտեղեկացվի առանձին:
Սասնա Ծռեր խմբավորման և Սասնա Ծռեր համահայկական կուսակցության անդամները իրենց խորին ցավակցությունն են հայտնում հանգուցյալի հարազատներին: