Դաժան սպանություն՝ դանակով կտրել են 17-ամյա պատանու պարանոցն ու հարվածել սրտին.

Shamshyan.com-ի տեղեկություններով Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին «Մասիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ պարանոցի և սրտի մասում սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երտասարդ տղա։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Սնդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիսի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Էդիկ Բեգլարյանն էր։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե որտեղից է սպանվածը տեղափոխվել հիվանդանոց, ինչպես նաև՝ որտեղ է տեղի ունեցել հանցագործությունը։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են այն վայրը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, իսկ դեպքի վայրում Մասիսի քաղաքի 4-րդ փողոցում գտնող չգործող տպարանի հարևանությամբ գտնող տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որտեղ այս պահին աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները։

Մանրամասները այստեղ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.