Գորիս-Երեւան ճանապարհին մեքենան 150 մետր գլորվել է ձորը. կա 5 վիրավոր

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-«Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվկան ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 5 կմ-ին «Wolkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան մոտ 150 մ գլորվել է մոտակա ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տիգրան Տ.-ն (ծնված 1999 թ.), Հարութ Յ.-ն (ծնված 1988 թ.), Էդիկ Մ.-ն (ծնված 1996 թ.), Գարիկ Գ.-ն (ծնված 1997 թ.) և Տիգրան Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.