Shamshyan.com -ի տեղեկություններով Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Սամսոն Ղարիբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Աշոտ Սարգսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումի աստիճանավանդակի բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Այս պահին Արաբկիրի ոստիկանները բաժնի պետ օպերգծով տեղակալ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ պարզում են մահացածի ինքնությունը։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Մանրամասները այստեղ: