Ժամեր առաջ. 34-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. (Ֆոտո)

Shamshyan.com-ի տեղեկություններով Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը: Տեղում աշխատել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:
 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Գ.-ն է:Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները սկզբնաղբյուրում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ժամեր առաջ. 34-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. (Ֆոտո)Ժամեր առաջ. 34-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. (Ֆոտո)Ժամեր առաջ. 34-ամյա տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. (Ֆոտո)