Lexus-ի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել և տեղում մահացել է. (Ֆոտո)

Shamshyan.com -ի տեղեկություններով Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Lexus LX570 մակնիշի 50 ՏՏ 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Բալի» հյուրանոցառեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել է, տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժաանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տգրան Բաղյանն ու Վիգեն Մարգարյանը:

Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Վարորդը , ով դեպքի վարից փախուստի չի դիմել, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:Մանրամասները սկզբնաղբյուրում:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Lexus-ի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել և տեղում մահացել է. (Ֆոտո)Lexus-ի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել և տեղում մահացել է. (Ֆոտո)Lexus-ի հարվածից հետիոտնը մոտ 10 մետր շպրտվել և տեղում մահացել է. (Ֆոտո)