Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացիներն ասում էին. «Կարմիր բերետները մի քիչ ուշանային, «Սոլո» կարաոկեի` մոտից դիակներ էին հավաքելու»

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները» Խանջյան փողոցում կանխել են մի քանի «տաքգլուխների» վիճաբանությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում:

Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»:

Մանրամասները՝ այստեղ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.