Դաժան ու ողբերգական դեպք՝ 22-ամյա տղան տան աստիճանահարթակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել.

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Կարմիր Բլուր թաղամասի տներից մեկում երիտասարդ տղայի դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի աստիճանի ճաղավանդակին հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 22-ամյա Կարեն Գ-ի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան առաջինը այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով պարանը կտրել է, սակայն, ցավոք, տղան արդեն մահացած է եղել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.