ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով նախարարության շենքի մոտ հավաքված ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր` դեկտեմբերի 3-ին հայտարարեցին, որ ոստիկանության միջոցով իրենց փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ։
«Այդ ընթացակարգով պետք է գնալ, դիմել, հերթագրվել և երբ հերթը գա, եթե նախարարը հարմար գտնի, հանդիպումը տեղի կունենա։
Սակայն այն մեթոդը, որ մենք ընտրել ենք, ընդունված է ամբողջ աշխարհում և Հայաստանում էլ նախադեպեր ունեցել է։ Մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և ինքներս կկազմակերպենք այդ հանդիպումը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Արգիշտի Գեւորգյանը, ինչից հետո ցուցարարները փորձեցին մտնել նախարարության շենք։
Երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և փորձեցին մուտք գործել ԿԳՄՍ նախարարություն, սկսվեց հրմշտոց։ Այս պահին էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երիտասարդները չեն հրաժարվում շենք մտնելու գաղափարից։
Մանրամասները NEWSam-ի Տեսանյութում