Շահեն Հարությունյանը կարմիր ներկ է լցրել ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, որը գտնվում է Երևանի Օղակաձև այգում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։
«Ուշադրություն։
Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։
Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,– գրել է նա։