Արտակարգ դեպք՝ բարձրահարկ շենքի մի քանի հարկերում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բնակարանում՝ ոստիկանության ծառայողի համազգեստ. (ՖՈՏՈ)

Shamshyan.com-ի  տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչար 17 շենքի 1-ին հարկից մինչև 4-րդ հարկ, աստիճաններին և պատերին արնանման հետքեր կան:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:Ժամանել է նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և բաժնի պետ օպերգծով տեղակալ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված շենքի մի քանի հարկերում և 10-րդ բնակարանում հայտնաբերել են արնանման հետքեր, ջարդված, կոտրված սեղան ու աթոռ, իսկ տան որոշ հատվածներ տակնուվրա արված էին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանների օպերատիվ ժամանման արդյունքում մի քաղաքացի, ով՝ ըստ հարևանների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, գինովցած էր, ձեռքերի մատները բինտով կապված, փորձում էր դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացան նրան բռնել, ով տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բնակարանում հայտնաբերվել է նաև ոստիկանության աշխատակցի համազգեստ, զենքի համար օգտագործվող պատյան:
Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը և քրեագետը: Մանրամասները Սկզբնաղբյուրում:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.